Շտեֆան Կոպպելկամի «Տեղական ժամանակ – Local Time» պաստառների ցուցահանդեսը Երեւանում

PanARMENIAN.Net - «Տեղական ժամանակ – Local Time» պաստառների ցուցահանդեսը կբացվի ապրիլի 8-ին Ալեքսանդր Թամանյանի թանգարանում ու կտեւի մինչեւ մայիսի 2-ը։ Զուգահեռ ցուցահանդեսին կկազմակերպվեն նաև զեկուցումներ ու այլ միջոցառումներ։

Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի առաջարկած այս ցուցահանդեսում ներկայացված կլինեն գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպպելկամի տպավորությունները, որ արտացոլվել են Բեռլինի պատի անկումից հետո Արևելյան Գերմանիայում ՝արտարապետական միավորների լուսանկարչական շարքում։ Այն կազմվել է 10 տարվա տարբերությամբ արված լուսանկերներից։ Ցուցադրությունում ներառված սև ու սպիտակ լուսանկարները ճարտարեպատական տեսանկյունից բացի փաստագրում են նաև Բեռլինի պատի անկումից հետո Գերմանիայում կատարված փոփոխությունները՝ հանդիսանալով պատմությունը ներկայացնելու ձև։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---