2010թ. առաջին եռամսյակում աուդիտի ոլորտից 4 մլն 375 000 դրամ պետական տուրք է գանձվել պետբյուջե 7 ապրիլի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 605.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն գանձվել է 4 մլն 375 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 125 000 դրամը` անհատ աուդիտորներից: Հայաստանի Հանրապետության տարածքում 2010թ. ապրիլի 1-ի դրությամբ լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |