Cornet-Am-ը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել Երևանում և Ծաղկաձորում 7 ապրիլի 2010 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) Cornet-Am ընկերությանը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է տրամադրել Ծաղկաձոր և Երևան քաղաքներում ռադիոռելեային կապի կազմակերպման համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀԾԿՀ մամլո ծառայությունից, 14711 ՄՀց, 14739 Մհց, 15313 ՄՀց, 15159 ՄՀց հաճախականությունները մեկ տարի ժամկետով տրամադրվել են Cornet-Am ընկերությանը: Ընկերությունը նախատեսում է օգտագործել հաճախականությունները ձայնային և տեսագրային ծառայությունների` անլար փոխանցման ծառայության համար: “ԿՈՄՍԹԱՐ-ՕՏՍ”-ի դուստր ընկերություն Cornet-AM-ն Ինտերնետ մուտք գործելու և տվյալները հաղորդելու և Հայաստանում Wi-Max-ի ծառայությունների միակ տրամադրող խոշորագույն ընկերություններից է: Ընկերության ցանցը տվյալ պահին մայրաքաղաքից բացի ընդգրկում է 18 քաղաքներ հարակից բնակավայրերով: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է |