Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման խնդիրներին: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները և կոռուպցիան լրջագույն խոչընդոտ են Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների լուծման համար, ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---