Հաղթելով ադրբեջանցի շախմատիստին` Տիգրան Քոթանջյանը 2-րդ տեղն է զբաղեցնում Դուբայի առաջնությունում 8 ապրիլի 2010 - 13:25 AMT PanARMENIAN.Net - 5 հայ շախմատիստներ շարունակում են իրենց ելույթները Դուբայում (ԱՄԷ) ընթացող միջազգային բաց առաջնությունում: Մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից: 3-րդ տուրը կայացավ ապրիլի 7-ին: 4 հայ գրոսմայստերներ հաղթանակ տարան, միակ պարտությունը կրեց Գևորգ Հարությունյանը մեկ այլ հայ ներկայացուցչից` Հրանտ Մելքումյանից: 3-րդ տուրից հետո Տիգրան Քոթանջյանը 3 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում, իսկ դարձյալ 3 միավորով Հրանտ Մելքումյանը` 4-րդ: 3-րդ տուրում մյուս հայ շախմատիստները հետևյալ կերպ ելույթ ունեցան` Տիգրան Քոթանջյան - Գադիր Հուսեյնով (Ադրբեջան) 1:0 Գաբրիել Սարգսյան - Նանա Ձագիձե (Վրաստան) 1:0 Տիգրան Պետրոսյան - Անտոնիո Վիանի Դսունհա (Հնդկաստան) 1:0 Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |