Փիրուզ Սարգսյան. Մեկ տարվա գործունեության արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտը հաստատեց իր դիրքերը 8 ապրիլի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - "Գործունեության առաջին տարվա արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտը հաստատեց իր դիրքերը, և մեր հետագա քայլերը ուղղված կլինեն դրա զարգացմանը",- Երևանում "Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը` ուղղված հասարակության վստահության ամրապնդմանն ու ֆինանսական միջնորդության ավելացմանը" թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտնեց գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները խորհրդաժողովում հնարավորություն կունենան ֆինանսական հաշտարարների առաջատար համաշխարհային ինստիտուտների հետ համեմատել երիտասարդ հայկական ինստիտուտը: Սարգսյանը հաղորդեց նաև, որ իրենց կողմից նախաձեռնվող բոլոր հետագա միջոցառումները կուղղվեն սպառողների տեղեկացվածության բարձրացմանը, որպեսզի նրանք իմանան իրենց ֆինանսական իրավունքներն ու ֆինանսական հաշտարարի ինստիտուտի առկայության մասին, որը միշտ կարող է պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը: "Մոտ ժամանակներս մենք ծրագրում ենք շարունակել մարզերի այցելությունները: 2009 թվականին մենք այցելեցինք երկրի չորս հյուսիսային մարզերը, իսկ ընթացիկ տարում նախատեսում ենք այցելել հարավային մարզերը, որտեղ լայնամասշտաբ սեմինարներ ու հանդիպումներ կանցկացնենք ինչպես ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ սպառողների հետ",- ավելացրեց օմբուդսմենը: Ամփոփելով ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության առաջին տարվա արդյունքները` Փիրուզ Սարգսյանը ճշտեց, որ հիմնական բողոքներն ուղղված էին բանկային համակարգին և կապված էին դրանց վարկային, դեպոզիտային ու հաշվարկադրամարկղային գործունեության հետ, երկրորդ տեղում բողոքներն էին ուղղված ապահովագրական կազմակերպություններին` կապված ունեցվածքի և կյանքի ապահովագրման հետ, երրորդ տեղում վարկային կազմակերպություններին ու գրավատներին ուղղված բողոքներն էին: "Անցյալ տարվա արդյունքներով 400 բողոք է ընդունվել, որոնցից դիտարկվել են 57-ը և 61% լուծվել են հօգուտ սպառողների, որոնց գումարը կազմել է 26 մլն դրամ",- ասաց Սարգսյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |