Արկադի Տեր-Թադևոսյան. “Պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”![]() 8 ապրիլի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան հակամարտության գոտում շատ մեծ է, քանի որ բանակցային գործընթացը մտել է փակուղի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքերով, հակամարտության կողմերը փորձում են հաշտեցնել անհաշտելին. տարածքային ամբողջականության սկզբունքը և ազգային ինքնորոշման ակզբունքը: “Լրացուցիչ լարվածություն է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արձանագրությունների վավերացման հնարավոր ձախողումը միայն կմեծացնի պատերազմի հավանականությունը: Ես պետք է հիշեցնեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան 1919-ից համակարգում են իրենց արտաքին քաղաքականությունը: Բայց ասել, որ այս տարվա մայիսին կարող է պատերազմ սկսվել, դժվարանում եմ, բայց պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”,- ասել է Կոմանդոսը: ![]() ![]() Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում և 1987թ-ից Հայաստանում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |