Էրդողան. Թուրքիան միտված է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը 8 ապրիլի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շահագրգռված է Երևանի և Անկարայի միջև գործընթացի զարգացման հարցում և հակված է դրա կարգավորմանը: Այդ մասին ասվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում: “Մենք վճռականապես տրամադրված ենք Արձանագրություններում ստորագրված դրույթների իրագործմանը, և դրանք չպետք է ներքաղաքական գործընթացների զոհ դառնան”,- ասել է Թուրքիայի վարչապետը: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին և փորձում է իր հարևանների հետ խնդիրները լուծել բարիդրացիության և բարեկամության հիման վրա: “Թուրքիան Հայաստանի հետ գործընթացի ամենասկզբից հանդես է եկել հարաբերությունների կարգավորկան օգտին և այդ հարցում ուժեղ քաղաքական կամք է դրսևորել: Թուրքիան հանդես է գալիս նաև Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության օգտին և անում է հնարավոր ամեն ինչ տարածաշրջանային խնդիրների լուծման համար”, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ գրում է Hurriyet թերթը: Թերթը նաև հայտնում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ջեյմս Ջեֆրին կանչվել է Վաշինգտոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպմանը պատրաստվելու համար: Ապրիլի 5-ին Վաշինգտոն է վերադարձել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը, որը մարտի 4-ին ետ էր կանչվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումից հետո: ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |