Հայաստանի զինված ուժերը կարող են արժանի պատասխան տալ հակառակորդի արկածախնդիր քայլերին![]() 8 ապրիլի 2010 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերի մարտունակությունն այնպիսի մակարդակում է, որը թույլ կտա ապահովել Հայաստանի և ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքերով, նման գնահատականներ տալիս են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի ռազմական փորձագետները: “Բանակի մարտունակությունը գնահատվում է ոչ թե ինքնագովեստով, այլ մասնագետների իրական գնահատականներով: Միջազգային փորձագետները բարձր են գնահատում մեր բանակի պատրաստվածությունը և մարտունակությունը”,- ասել է գեներալ-մայորը և ավելացրել, որ հայկական ԶՈւ զարգացումն ու կատարելագործումը հիմնված են խորհրդային դպրոցի փորձի վրա, և այն զարգանում է: Գնահատելով Ադրբեջանի բանակի մարտունակությունը` Արկադի Տեր-Թադևոսյանը չփորձեց նվազեցնել հակառակորդի հնարավորությունները, նշելով, որ ադրբեջանական կողմի սխալն այն էր, որ նրանք երեք անգամ փորձել են վերակազմավորել ռազմական ուժերը: Նա նաև ուշադրություն դարձրեց նրան, որ հայկական բանակն, ի տարբերություն ադրբեջանականի, միատարր է: “Մենք այլազգի քիչ զինծառայողներ ունենք: Բացի դրանից, Հայաստանում ազգային փոքրամասնություններին չեն ճնշում, ինչն արվում է Ադրբեջանում: Այնտեղ ճնշում են թալիշներին, լեզգիներին և այլ ազգերի: Նրանք չեն ցանկանա կռվել Ադրբեջանի համար”,- ասել է Տեր-Թադևոսյանը: Նրա խոսքերով, պատերազմում առանցքային դեր է խաղում ոչ այնքան երկրի ռազմական հզորությունը, որքան մարդկային գործոնը և ոգու ուժը: “Մենք պայքարել ենք մեր անկախության համար ծանր պայմաններում: Բայց մենք ոգու ուժ ունենք, որը չի լքել մեզ: Բացի դրանից, մենք լավ ենք տիրապետում տեխնիկային: Մեր ռազմական ուժերը և պաշտպանական համակարգն անհրաժեշտության դեպքում պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած արկածախնդրությանը”,- հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը: ![]() ![]() Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում և 1987թ-ից Հայաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |