“Աղետ-Ցեղասպանություն” վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը՝ Բեռլինում 8 ապրիլի 2010 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի “Բաբելոն” կինոթատրոնում տեղի է ունեցել “Aghet-Ein VՓlkermord” (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանել են գերմանացի կինոարվեստագետները 2009-2010 թվականներին։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Էրիկ Ֆրիդլերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |