“Յունիստրիմ” համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով![]() 8 ապրիլի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ”Յունիստրիմ” դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունն այս տարվա մարտին Հայաստանում աճել է 12%-ով` հասնելով 38 մլն դոլարի, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Հաշվետու ժամանակահատվածում դրամական փոխանցումների քանակը աճել է 9%-ով եւ կազմել 57 324: Համակարգի շրջանառությունը 2010թ.-ի առաջին եռամսյակում գերազանցել է 91,1 մլն դոլարը, քանակը` 136 000: ”Յունիստրիմ՚” համակարգը պահպանում է առաջատարի դիրքը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում: Համակարգին բաժին է ընկնում փոխանցումների ընդհանուր շրջանառության 50%-ից ավելին: ՙՅունիստրիմ՚ համակարգի միջոցով “Յունիբանկ”-ը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրականացնել վարկի մարումներ եւ վճարումներ ներկրվող ապրանքների, կոմունալ ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ համալրել կուտակային ավանդը կամ բանկային այլ հաշիվները ցանկացած արժույթով: ՙՅունիստրիմ՚ համակարգից կանոնավոր օգտվող հաճախորդները կարող են ՙՅունիբանկ՚-ում ձեւակերպել մինչեւ 5 000 դոլար սահմանաչափով U-Stream վարկը: Ներկայումս “Յունիստրիմ՚”ը ակտիվ աշխատանք է տանում ծառայությունների տեսականու ընդլայնման եւ փոխանցումները առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջերս ներդրվեց ավելի քան 90 հազար QIWI տերմինալների միջոցով փոխանցումների իրականացման նոր համակարգը: Ապագայում նախատեսվում է դրամական փոխանցումներ իրականացնել պլաստիկ քարտերի կիրառմամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |