Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները ՌՀՍ նոր պայմանագիր ստորագրեցին 8 ապրիլի 2010 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) կրճատման և սահմանափակման վերաբերյալ միջոցների մասին pայմանագիր ստորագրեցին Պրահայում: Պայմանագիրը կնքվեց հավասար հիմքերի վրա: 2002 թվականի Մոսկովյան պայմանագրի համեմատ, կողմերը պայմանավորվեցին մեկ երրորդով կրճատել մարտական լիցքերի գումարային քանակը (Մոսկովյան պայմանագրով մարտական լիցքերի մակարդակն արձանագրվել էր 1700-2200-ի չափով յուրաքանչյուր երկրի համար): Բացի դրանից, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելի քան երկու անգամ կնվազեցնեն ռազմավարական կրիչների առավելագույն մակարդակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՌՀՍ վերաբերյալ նախորդ փաստաթղթի ժամկետը սպառվել էր 2009 թվականի դեկտեմբերի 5-ին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |