Երևանում կայացավ "Ինչպես Արտահանել Շվեդիա" սեմինարը 8 ապրիլի 2010 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Զարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) կայացավ "Ինչպես արտահանել Շվեդիա" սեմինարը, որը կազմակերպել էր ԶՀԳ-ն Շվեդիայի կառավարական գործակալության Open Trade Gate-ի հետ համատեղ, հաղորդում է Գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը: Շվեդ փորձագետները շվեդական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեցին սեմինարի մասնակիցներին` ԵՄ արտահանելու կանոնների, պահանջների, խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև հիմնական առևտրային պայմանագրերի և ընդհանոր առևտրային ընթացակարգերի վերաբերյալ: Սեմինարին մասնակցում էին Հայաստանում պանրագործների, ֆերմերների, գինեգործների, արտահանողների, մեղրագործների միության նախագահները ինչպես նաև արդյունաբերական տարբեր ոլորտներից ներկայացուցիչներ: Սեմինարի ժամանակ ելույթներով հանդես եկան Շվեդիայի առևտրի և ներդրումային խթանման դեսպան Լարս Օու Պերսոնը և Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Open Trade Gate-ը շվեդական կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է օժանդակել արտահանումը Շվեդիա և ԵՄ երկրներ: Այն գործում է մեկ կանգառի տեղեկատվության կենտրոնի սկզբունքով` Շվեդիա և ԵՄ երկրներ արտահանողներին կանոնների և պահանջների վերաբերյալ անվճար տեղեկատվություն տրամադրելով:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |