Չերկասի քաղաքային խորհուրդը Ուկրաինայի նախագահին է դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով 8 ապրիլի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Չերկասի քաղաքային խորհուրդը, դիտարկելով քաղխորգրդի պատգամավոր Արայիկ Մկրտչյանի, "Արարատ" հայկական համայնքի և ՀԱՔ կրոնական համայնքի հոգևորականի դիմումը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին ու Գերագույն Ռադային` հայ ժողովրդին օժանդակելու և օրենսդրական մակարդակով Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման հարցն ամրագրելու խնդրանքով: "Արարատ" հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով, դա շատ կարևոր իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայ սփյուռքի և ընդհանրապես հայ ժողովրդի համար: "Արարատ" հայ համայնքն ու ՀԱԵ կրոնական համայնքը երախտագիտություն են հայտնում պատգամավորներին աջակցության համար: Համայնքն առանձնակի շնորհակալություն է հայտնում Չերկասի քաղաքային խորհրդի ղեկավար Սերգեյ Օդարիչին, Չերկասի քաղաքային խորհրդի քարտուղար Վասիլի Մարինկևիչին, բոլոր աջակցած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր փորձագետներին, ովքեր իրենց ավանդը ներդրեցին կարևոր իրադարձության մեջ, հաղորդում է Analitika.at.ua-ը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |