Ապրիլի 12-19-ը Հայաստանում հայտարարված է “Ազգային գրադարանային շաբաթ” 8 ապրիլի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-19-ը Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հայտարարում է ավանդական դարձած “Ազգային գրադարանային շաբաթ”։ Այն այս տարի կընթանա “Հայացք գյուղի գրադարանին” կարգախոսով: Մարզային ու համայնքային գրադարանների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո անմխիթար վիճակում են կամ փակվել են: Սա է պատճառը, որ 2010 թվականին “Ազգային գրադարանային շաբաթ՚” միջոցառման շրջանակներում, ՀԳԱ վարչությունը նպատակ ունի վեր հանել գյուղական գրադարանների հիմնախնդիրները, համապատասխան իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց լուծմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը` Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը հայտարարում է գրքահավաք` հանրապետության գյուղական գրադարանների համալրմանն օգնելու նպատակով: Եվ չնայած “Ազգային գրադարանային շաբաթ” միջոցառումն ընդամենը մեկ շաբաթ է, սակայն գրքահավաքն ու դրանց առաքումը գյուղական գրադարաններ ւկազմակերպվելու են կլոր տարին։ Ծրագրին գրքեր տրամադրել կարելի է Հայաստանի Ազգային գրադարան ուղարկել կամ հանձնելով։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |