Լիոնում բողոքի ցույց է տեղի ունեցել` ընդդեմ Ջավախքում մարդու իրավունքների խախտման 8 ապրիլի 2010 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության խմբի նախաձեռնությամբ Լիոնի (Ֆրանսիա) France 3 հեռուստաընկերության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ցույց` ընդդեմ Ջավախքում մարդու իրավունքների խախտման: Այս մասին ասված է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության խմբի PanARMENIAN.Net ի խմբագրություն ուղարկած հայտարարության մեջ: “Ջավախքում տիրող իրավիճակով անհանգստացած ցուցարարները բարձրացրել էին Վրաստանի դրոշը, տրանսպարանտներ, նաև վանդակի մեջ առնված վարդեր, որոնք խորհրդանշում էին ազատության ոտնահարումը և “վարդերի հեղափոխության” ձախողումը: Ցուցարարները դատապարտել են Ջավախքում հայերի հանդեպ խտրականությունն ու քաղաքական հետապնդումները”, - ասվում է խմբի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա մայիսի 15-ին, Լիոնի TLM հեռուստաընկերության շենքի մոտ:
![]() ![]() Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |