Վերաօծվել է Ախալցխայի Ծիրա գյուղի Հրեշտակապետաց Սուրբ Գեւորգ եկեղեցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Ախալցխայի Ծիրա գյուղում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սբ. Հրեշտակապետաց ( Սբ . Գևորգ ) եկեղեցու վերաօծման արարողությունը , որից հետո եկեղեցում մատուցվեց անդրանիկ պատարագը:

Եկեղեցու բակում ծիրացիների հետ միասին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբկեն Աբեղա Սալբյանին և Վիրահայուց թեմի ողջ քահանայական անձնակազմին իրենց ազգային պարերով ու երգերով դիմավորեցին Ախալցխայի հայակական երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնի սաները: Վերաօծման արարողությանը ներկա էր նաև Ղազախստանից ժամանած գործարար Ալեքսանդր Մաթևոսյանը, որի նյութական օժանդակության շնորհիվ վերանորոգվել էր Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 90-ական թվականերին, որի ընթացքում վերանորոգվել էր եկեղեցու տանիքը:

Ծիրա գյուղի բնակիչ Լևոն Մաթևոսյանի կազմակերպչական աշխատանքների շնորհիվ 2007թ. գարնանից Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գևորգ) եկեղեցու վերանորգման աշխատանքները նոր թափ ստացան: Հարկ է այստեղ նշել ներկայումս Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթևոսյանի նյութական օժանդակության կարևորությունը, որի շնորհիվ վերանորոգվեց եկեղեցու հատակը,ինչպես նաև բարեկարգվեց եկեղեցու ներքին ու արտաքին տեսքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---