Հայաստանի հակամենաշնորհային մարմինը թույլատրել է “Կասկադ բանկի” և “Ամերիաբանկի” համակենտրոնացումը 9 ապրիլի 2010 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է “Ամերիաբանկի” սեփականատեր “Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի” կողմից “Կասկադ բանկի” ձեռքբերման գործարքը, հաղորդում է հանձնաժողովի մամլո ծառայությունը: Հանձնաժողովը որոշումը կայացրել է` հիմք ընդունելով “Ամերիաբանկի”, դրա սեփականատեր “Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ” ՍՊԸ-ի և “Կասկադ բանկի” կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը: “Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ” Կիպրոսի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմելով հանձնաժողով հայտնել է, որ “Կասկադ բանկի” բաժնետոմսերը ձեռք են բերվելու “Ամերիաբանկի” ավելի քան 99,99 % բաժնետեր “Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի” կողմից (վերջին երկուսը անձանց խումբ են հանդիսանում): Դիմումներով հանձնաժողով է ներկայացվել համակենտրոնացման հայտարարագիրը: Վերոնշյալ գործարքով նախատեսվում է անձանց խմբի կողմից “Կասկադ բանկի” բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չեն անձանց խմբի և “Կասկադ բանկի” համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովը թույլատրել է բանկերի համակենտրոնացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |