ՀՀ դեսպան. Առեւտրատնտեսական կապերի ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում 9 ապրիլի 2010 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպել է Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անանդ Շարմայի հետ, այսօր PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում: Դեսպան Հակոբյանն ընդգծել է հայ-հնդկական հարաբերություններին բնորոշ ջերմ եւ բարեկամական բնույթը, երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների եւ ավանդույթների առկայությունը ու երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նա նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Դեսպանը փաստել է, որ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ոլորտում առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին` մասնավորապես քննարկելով երկկողմ առեւտրային ռեժիմի ազատականացման, գործարար շրջանակների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, փոխադարձ ներդրումների խրախուսման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հետ կապված հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |