Իջևանում բացվել է ժամանակակից բժշկական կենտրոն 9 ապրիլի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից բժշկական կենտրոնը բացվել է ապրիլի 9-ին Իջևանում Համաշխարհային բանկի “Առողջապահության համակարգի արդիականացում” ծրագրի շրջանակներում”: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Տավուշի մարզից, վերանորոգման աշխատանքները բժշկական կենտրոնում սկսվել են 2008թ. մայիսին և ավարտվել են 2010թ. մարտին: 70-տեղանոց հիվանդանոցի վերանորոգման և վերազինման համար ծախսվել է 2 մլն 369 հազար դոլար: Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ըստ Հ.Քուշկյանի, “Իջևան” բժշկական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է առողջապահության համակարգի զարգացման առումով: Ինչպես ասել է նախարարը, կենտրոնում կաշխատեն մայրաքաղաքի լավագույն մասնագետները: Բացի այդ, “Հեռուստաբժշկություն” համակարգի օգնությամբ տեսահեռուստակապի միջոցով շուրջօրյա կապ կհաստատվի Երևանի “Էրեբունի” և “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” կենտրոնների հետ: Նաև, ըստ նախարարի, մեկ տարվա ընթացքում ժամանակակից բժշկական կենտրոններ կբացվեն նաև Արարատի մարզում և Ապարան, Գորիս ու Գավառ քաղաքներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |