“ԱրմենՏել” ընկերությունը միացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված “Կեցցե հաղթանակը” ակցիային 9 ապրիլի 2010 - 14:27 AMT PanARMENIAN.Net - “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) միացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված “Կեցցե հաղթանակը” միջազգային հայրենասիրական ակցիային: Ակցիայի շրջանակում Beeline բջջային ցանցի բաժանորդները, զանգահարելով 1945 անվճար հեռախոսահամարին, կարող են իրենց շարժական հեռախոսում տեղադրել պատերազմական տարիների ճանաչված երգերը (“Մութ գիշեր”, “Կատյուշա”, “Սլավոնուհու հրաժեշտը”, “Հաղթանակի օր”, “Կապույտ թաշկինակ”), փոխել հեռախոսի պաստառը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված պաշտոնական տարբերանշանով ինչպես նաև լսել ամենօրյա Խորհրդային տեղեկատվական բյուրոյի տեսությունը, որը հնչել է խորհրդային ժողովրդի համար այդ օրը ուղիղ 65 տարի առաջ: “Հաղթանակի օրը նշանակալից իրադարձություն է նախկին ԽՍՀՄ երկրների ժողովրդների համար: Այս քայլով մենք օգնում ենք մարդկանց հիշողություններում արթնացնել այն սխրանքները, որոնք մեր պապերն իրագործել են հանուն ապագա սերնդի”, - նշեց “ԱրմենՏել”-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց ընկերության տրաֆիկի եկամուտը, ներառյալ “Իմ մեղեդին” ծառայությունից օգտվելու օրավարձը “ԱրմենՏել” ընկերությունը ամբողջությամբ կփոխանցի Հայրենական պատերազմի վետերաններին: Բեռնման համար տրաֆիկի տարիֆիկացումն իրականացվում է համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի: Ռուսաստանի և Հայաստանի Beeline բաժանորդների հետ համատեղ ակցիային մասնակցում են նաև “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ձեռնարկության բաժանորդները` Ղազախստանում, Տաջիկստանում և Ուկրաինայում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |