Ամփոփվեցին iCON Communications-ի կազմակերպած “Շարժական օլիմպիադայի” արդյունքները 9 ապրիլի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ավարտվեց iCON Communications-ի կազմակերպած 5-օրյա օնլայն “Շարժական Օլիմպիադան”, որի ընթացքում ավելի քան 275 հոգի հաջողությամբ մասնակցեցին օնլայն մրցույթին: PanARMENIAN.Net –ին iCON Communications-ի մամլո ծառայությունից հաղորդել են, որ 87 մասնակիցներ 30 հարցերից 50% և ավելի ճիշտ պատասխաններ են տվել: Կարևոր է նշել նաև այն փաստը, որ մասնակիցների 71%-ը 18-29 տարեկան էին: Ամենակարճ ժամանակում հարցերի առավելագույն ճիշտ պատասխաններ տված մասնակիցներին շնորհվել են մրցանակներ: Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` iCON Communications-ի գրասենյակում: 1-ին տեղը զբաղեցրած Սարգիս Ծատուրյանին շնորհվել է iCON GO optima փաթեթի 12 ամսվա անվճար բաժանորդագրում: 2-րդ տեղը զբաղեցրած Արթուր Բեգլարյանին` iCON GO media փաթեթի 6 ամսվա բաժանորդագրում և 3-րդ տեղը զբաղեցրած Արթուր Հովհաննիսյանին` iCON GO connect փաթեթի 3 ամսվա անվճար բաժանորդագրում: iCON Communications-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշել է. «ՄԵնք շատ ուրախ ենք Օլիմպիադայի նման արդյունքների համար, և ես մեծ ուրախությամբ ինքս շնորհեցի մրցանակները հաղթողներին: iCON-ի «Շարժական օլիմպիադան» նպատակ ուներ ընդգծելու համացանցի կարևորությունը` որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր, մեր մասնակիցները հնարավորություն ունեին տեղում օնլայն որոնման միջոցով գտնել մրցույթի հարցերի ճիշտ պատասխանները»: iCON Communications-ը լայնաշերտ Ինտերնետ ծառայության մատակարար է Հայաստանում: Գրանցվելով 2007թ.-ի վերջում` iCON-ը սկսեց մատուցել բարձրորակ ինտերնետ ծառայություն 2009թ. մարտին: iCON-ի ցանցն այժմ ծածկում է Երևանի տարածքի 70 քկմ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |