Այս տարվանից մանկական “Նովայա վոլնա” մրցույթը կանցնի “Արտեկ” ճամբարում

Այս տարվանից մանկական “Նովայա վոլնա” մրցույթը կանցնի “Արտեկ” ճամբարում

PanARMENIAN.Net - “Այս տարվանից մանկական “Նովայա վոլնա” մրցույթը կանցնի “Արտեկ” ճամբարում: Համապատասխան հուշագիր է ստորագրվել “Արս” հոլդինգի, Ղրիմի ղեկավարության և Ուկրաինայի փոխվարչապետի միջև”,-հայտարարել է “Արս” հոլդինգի գլխավոր տնօրեն, մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը ապրիլի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մրցույթի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովն ընդգծել է, որ մրցույթի մասնակիցները կհավաքվեն Ղրիմում մրցույթից 10 առաջ` փորձեր անցկացնելու նպատակով` հավելելով, որ մասնակիցների նախապատրաստումը կընթանա ամենաբարձր մակարդակով:

“Մենք չենք հաշվի առնի, որ գործ ունենք երեխաների հետ , և կաշխատենք նրանց հետ ինչպես հասուն մարդկանց հետ, չէ որ նրանք ձայնագրվելու են նույն ստուդիաներում, որտեղ իրենց երգերն են ձայնագրում այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Դմիտրի Խվորոստովսկին, Լարա Ֆաբիանը և այլոք”,-ասել է Ռումյանցևը:

Մանկական “Նովայա վոլնա” մրցույթի ազգային ընտրական փուլին Հայաստանում կմասնակցի 28 երեխա` 18-ը մի տարիքային խմբում, 10-ը` մյուս:

Մանկական «Նովայա վոլնա» մրցույթ

«Մանկական «Նովայա վոլնա» մրցույթը փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների առաջին միջազգային մրցույթն է, որ անց է կացվում երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անցել է 2008 թվականին: Մրցույթի կազմակերպիչն է «APC» հոլդինգը: Մրցույթին մասնակցում են երկու տարիքային խմբերի` 8-12 տարեկան եւ 13-15 տարեկան մասնակիցներն: Այս մրցույթը լայնածավալ տարածաշրջանային ծրագիր ունի: Ընտրական փուլերն անց են կացվում ՌԴ յոթ դաշնային շրջաններում եւ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Էստոնիայում: Կազմկոմիտեի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է բարեգործական ծրագրերի իրագործումը: Մրցույթի հիմնական նպատակներից մեկն է բարեկամական հարաբերությունների զարգացումը, տարբեր ազգային մշակույթները ներկայացնող երիտասարդների միջեւ մշակութային փոխազդեցության ամրապնդումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---