Արթուր Աբրահամի թիմը բողոք է հղել WBC 9 ապրիլի 2010 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի շահերը ներկայացնող “Zauerland Event” փրոմոութերական ընկերությունը բողոք է հղել Բռնցքամարտի համաշխարհային խորհրդին` WBC, պահանջելով փոխել մարտի 27-ին Դեթրոյթում կայացած Աբրահամ-Դիրել մենամարտի արդյունքները, հաղորդում է box-club.ru-ն: Այդ մենամարտում Աբրահամը որակազրկվեց արգելված հարվածի համար և հաղթանակը շնորհվեց Դիրելին: Աբրահամի փրոմոութերները պահանջում են “չկայացած” համարել մենամարտը: Նրանք նաև պահանջում են, որ WBC-ին ուշադրություն դարձնի մրցավարի գործողություններին, որը չէր արձագանքում Դիրելի գոտուց ներքև հարվածներին : Ըստ Աբրահամի թիմի, մրցավար Լոուրենս Քոուլը պետք է կանգնեցներ մենամարտը 11-րդ ռաունդում, մինչ Աբրահամի հարվածելը, ինչը կկանխեր կանոնների խախտումը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |