Արմեն Մազմանյանն անհրաժեշտ է համարում եկեղեցու կառուցումը “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում

Արմեն Մազմանյանն անհրաժեշտ է համարում եկեղեցու կառուցումը “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում

PanARMENIAN.Net - “Ես անհրաժետ եմ համարում եկեղեցու կառուցումը “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում: Գովաբանվող դահլիճը 60-ամյա պատմություն ունի և իմ մանկական հուշերը ինչ-որ չափով կապված են նաեւ նրա հետ, սակայն այն ճարտարապետական արժեք չի ներկայացնում: Իրականում այն զուրկ է ակուստիկայից, չի ծառայում իր նպատակին”,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է ռեժիսոր, “Գոյ” թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը:

Նա ընդգծել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու համազգային կարևորություն ստացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանելու հարցը: “Ինձ շատ է զարմացնում ճարտարապետների ակտիվությունն այս հարցում. քանի որ նրանք լռում էին, երբ քանդում էին հին Երևանի երկհարկանի շենքերը: Այն ժամանակ վճռորոշ դեր էին կատարում օլիգարխները, այժմ` Հայ Առաքելական եկեղեցին: Չէին ուզում դեմ դուրս գալ օլիգարխներին, իսկ եկեղեցուն ընդդիմանալը դժվար չէ”,- իր կարծիքն է հնչեցրել Արմեն Մազմանյանը:

Նրա խոսքերով, խորհրդայնացման տարիներին Երևանում քանդվել է 38 եկեղեցի և այսօր լավ կլիներ եկեղեցու նախկին վայրում, նույնիսկ կինոթատրոնը քանդելու գնով, գոնե մատուռ կառուցել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---