Սերժ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանը միշտ քաղաքականության մեջ է մնացել

Սերժ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանը միշտ քաղաքականության մեջ է մնացել

PanARMENIAN.Net - "Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել մեր երկրի տնտեսության վրա, և մենք ստիպված էինք մի կողմից դիմակայել տնտեսական անկմանը, իսկ մյուս կողմից այնպես անել, որպեսզի ճգնաժամը շատ ուժեղ ազդեցություն չունենա հայ հասարակության վրա",- ՀՀ Տավուշի մարզում լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությանը հաջողվեց դիմակայել ճգնաժամին: "Այսօր մենք վերականգնողական փուլում ենք գտնվում",- ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ 3 ամսվա ընթացքում երկրի տնտեսությունը 3,1%-անոց տնտեսական աճ է արձանագրել:

Մեկնաբանելով ասեկոսեներն այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը մտադիր է փոխել կառավարության կազմը` սկսած վարչապետից, Հայաստանի նախագահն ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն` Սերժ Սարգսյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահը միշտ քաղաքականության մեջ է մնացել: Ընդ որում, նա տարօրինակ համարեց որոշ քաղաքական շրջանակների ուշադրությունը Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հանդեպ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---