ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան 9 ապրիլի 2010 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ին եռօրյա պաշտոնական այցով Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արայիկ Գրիգորյանը: Բեյրութում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ԱԳ նախարար Ալի Շամիի, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Նախատեսված են հանդիպումներ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկե Տ.Տ Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի և Լիբանանի հայկական ավանդական կուսակցությունների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ նախագահը Այնջարում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան: Այս մասին PanArmenian.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |