ՆԱՏՕ-ն պատրաստ է սատարել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին 9 ապրիլի 2010 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE): Այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ: Այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն և նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները և Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին: Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները և փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին: ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, մասնավորապես` Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերին, և պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |