Մանվել Եղիազարյան. Հայ հանրությունը պետք է պատրաստվի պատերազմի10 ապրիլի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - “Խուճապային տրամադրությունների տարածումը հայ հանրության շրջանում Ղարաբաղի հարցի վերաբերյալ շատ սխալ է, քանի որ ԼՂՀ-ն ոչ մի դեպքում չի կարող հանձնվել Ադրբեջանին և անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք զենքով պաշտպանել նրա անկախությունը”,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Ըստ Եղիազարյանի, հայ հանրությունը պետք է պատրաստվի պատերազմի, քանի որ առանց պատերազմի ոչ ոք ոչինչ ետ չի տալիս: Ինչպես նշել է “Արաբո” ջոկատի հրամանատարը, նա պատերազմ չի ցանկանում, քանի որ միայն խենթերը կարող են նման ցանկություն ունենալ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հենց նման խենթերն են որոշում պետությունների սահմանները: Նա հավելել է նաև, որ քանի դեռ վերջնական լուծված չէ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, փոխզիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող: “Նրանց, ով ասում է, թե մենք սկիզբից պետք է ազատագրված տարածքներըբ հանձնենք, իսկ հետո կքննարկենք ԼՂՀ-ի կարգավիճակը, մենք կպատասխանենք պատերազմով”,-ասել է նա: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, զուտ դիվանագիտական շոու են: Հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Եղիազարյանն ասել է, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցանկացած շփում նրա հետ անիմաստ է: “Բոլոր հայտարարություններն այն մասին, թե այժմ Թուրքիան այն երկիրը չէր, ինչ 20 դարի սկզբում, սխալ են: Քանի որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո զավթեց Կիպրոսը և շարունակում է քրդերի ջարդը”,-ասել է նա` հավելելով, որ Թուրքիան շարունակում է մարդասպան մնալ:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |