Հարություն Կալենցի 100-ամյակը նշել են Հայաստանի Ազգային գրադարանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Ազգային գրադարանում տեղի է ունեցել Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Կալենցին նվիրված գրքերի, մամուլում հրատարկված հոդվածների, նրա նկարների ալբոմների ցուցահանդեսի բացում

Հարություն Կալենց

Հարություն Կալենցը ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիա նահանգի Կյուրուն քաղաքում Անիից գաղթած հայ ազնվականներ՝ Խարմադայանների ընտանիքում: 1915 թվականին՝ Հայոց Ցեղասպանության դժնդակ տարում, Կալենցը, անցնելով անապատի մահվան ճանապարհով,հրաշքով փրկվում է՝ հասնելով Հալեպ: 1923-1927թթ. - ապրում է Հալեպում, սկսում է լրջորեն զբաղվել արվեստով։ 1927-1930թթ. - տեղափոխվում է Տրիպոլի (Լիբանան), այստեղ ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկար տարիների ստեղծագործական ընկերությանը։
1930 -1946թթ. տեղափոխվոմ է Բեյրութ, որտեղ ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, բացում է անհատական ցուցահանդեսներ, ստեղծում է գեղարվեստական ստուդիա, ընդունում է աշակերտներ։ Ստեղծագործական կարիերայի կարևոր աստիճաններից էր 1939թ. Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Լիբանանի տաղավարի յոթ մետրանոց հարթաքանդակային կոմպոզիցիան, որը արժանացավ ցուցահանդեսային հանձնաժողովի ու Լիբանանի կառավարության պատվոգրերին։ Եղել է «Արվեստի բարեկամների ընկերության» ստեղծման ակտիվ նախաձեռնողներից և նրա հիմքի վրա 1942թ. կազմավորված «Լիբանանի գեղանկարիչների միության» ակտիվ անդամներից մեկը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---