ԼՂՀ վարչապետ. Հայաստանի օգնության շնորհիվ 2009-ին ԼՂՀ-ում գրանցվել է 13,1 տոկոս տնտեսական աճ

ԼՂՀ վարչապետ. Հայաստանի օգնության շնորհիվ 2009-ին ԼՂՀ-ում գրանցվել է 13,1 տոկոս տնտեսական աճ

PanARMENIAN.Net - Անդրադառնալով ԼՂՀ տնտեսությանը` ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած անցյալ տարվա դժվարություններին, Ղարաբաղում բոլոր ցուցանիշների գծով լուրջ առաջընթաց է արձանագրվել. իրականացվել են բոլոր ծրագրերը: Տիգրան Սարգսյանը Ղարաբաղի ազգաբնակչությանը հավաստիացրել է, որ Հայաստանը կանգնած է Լեռնային Ղարաբաղի թիկունքին` պատրաստ դիմագրավելու ցանկացած փորձության:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը բոլոր ծրագրերը ժամանակին իրականացնելու համար և նշել, որ Հայաստանն անկախացման առաջին իսկ օրից եղել է Լեռնային Ղարաբաղի կողքին: “90-ականներին, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր ծանր պայմաններում, անում էր առավելագույնն Արցախին օգնելու համար: Նույնը կատարվեց նաև անցյալ տարի` համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Շնորհիվ դրա` 2009 թվականին Լեռնային Ղարաբաղը արձանագրել է 13,1 տոկոս տնտեսական աճ 2008 թվականի 14,3 տոկոսի դիմաց, որը բավականին լավ ցուցանիշ է այլ երկրների համեմատ”,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Նա Տիգրան Սարգսյանին ներկայացրել է էներգետիկ, սոցիալական, զբոսաշրջության ոլորտներին վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը հայաստանյան տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ` առկա խնդիրները քննարկելու և գործնական քայլեր ձեռնարկելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---