Հայաստանի հավաքականը Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 19 մեդալ է նվաճել12 ապրիլի 2010 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Մինսկում (Բելառուս) ապրիլի 11-ին ավարտվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Առաջնության վերջին օրը 105 և +105 քաշային կարգերում ելույթ են ունեցել հայ ծանրորդներ Արթուր Բաբայանը և Ռուբեն Ալեքսանյանը: Ռուբեն Ալեքսանյանը “պոկում” վարժությունում բարձրացրել է 195 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Առաջին վարժությունից հետո Ալեքսանյանը զիջել է առաջատար Եվգենի Չիգիշևին (Ռուսաստան) 10 կգ-ով: “Հրում” վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 237 կգ` Չիգիշևից 2 կգ ավել: Նրան երկամարտում հաղթելու համար Ալեքսանյանը 9 կգ հավելյալ քաշ պատվիրեց, բայց չկարողացավ օգտագործել իր երկու մոտեցումները և 432 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր: “Հրում” վարժությունում Ալեքսանյանը նվաճեց փոքր ոսկի, Եվրոպայի չեմպիոն դարձավ Եվգենի Չիգիշևը (440 կգ): Արթուր Բաբայանը (105 ք/կ) երկամարտի արդյունքում հավաքել է 394 կգ և զբաղեցրել 5 –րդ տեղը: Եվրոպայի առաջնությունում 8 հայ ծանրորդներից 7-ը նվաճել են մեդալներ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականն ունի 19 մեդալ` 7 ոսկե, 8 արծաթե, 4 բրոնզե և զբաղեցնում է 4-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |