Հիլդա Չոբոյան. Լոզանի պայմանագիրը չի փակում Սևրի պայմանագրի ճանապարհը

Հիլդա Չոբոյան. Լոզանի պայմանագիրը չի փակում Սևրի պայմանագրի ճանապարհը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքը նշել է Սևրի խաղաղ պայմանագրի կնքման 90-ամյակը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ապրիլի 11-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Փարիզի և արվարձանների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի քրդական և հունական համայնքների ներկայացուցիչներ մասնակցել են պայմանագրի ստորագրման 90-ամյակին նվիրված միջոցառումներին: Միջոցառումն անցել է Սևրի քաղաքապետ Ֆրանսուա Մորիսեի և Հայ վետերանների ազգային ասոցիացիայի հովանու ներքո:

Ելույթ ունենալով միջոցառման ընթացքում` Եվրոպայի հայկական դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը չի փակում Սևրի պայմանագրի իրագործման ճանապարհը: “Դրանք երկու տարբեր փաստաթղթեր են”,-ասել է Չոբոյանը: Նա նշել է, որ Սևրի պայմանագիրը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը` հավելելով, որ անցյալը չի կարող մոռացվել:

Սևրի հաշտության պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոն համակարգի պայմանագրերից մեկն է, որի ստորագրմամբ նշանավորվեց Առաջին աշխարհամարտի ավարտը: Այն ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում: Ըստ Սևրի պայմանագրի, Թուրքիան ճանաչում էր Հայաստանն որպես ՙազատ և անկախ պետություն՚: Թուրքիան ու Հայաստանը համաձայնվում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմանը սահմանների հարցում` Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրաբզոնի վիլայեթներ վերաբերյալ և ընդունել Հայաստանի ելքը դեպի Սև ծով ապահովող պայմանները (Բաթումով): Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է հաստատեին սահմանները ուղղակի բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության հասնելու անկարողության դեպքում` դաշնային տերությունների միջնորդությամբ: Սևրի պայմանագիրը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ, դե-յուրե լիովին դադարեց գործել 1923թ. Լոզանի կոնֆերանսում նրա պայմանների վերանայման արդյունքում, երբ կնքվեց Լոզանի խաղաղ պայմանագիրը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---