Իսրայելում նշվում է Հոլոքոսթի հիշատակի օրը12 ապրիլի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրն է, այն կոչվում է նաև Աղետի զոհերի հիշատակի և հերոսության օր, նշվում է Իսրայելում և աշխարհի բոլոր հրեական համայնքներում: Ըստ ավանդության գլխավոր արարողությունը տեղի է ունենում Երուսաղեմի Հոլոքոսթի զոհերի “Յադ վաշեմ” հուշակոթողի տարածքում: Վառվել է վեց ջահ` նացիստների կողմից ոչնչացված վեց միլիոն հրեաների թվով: Ողջ երկրում խոնարհվում են դրոշները: Նախօրեին երկրի ողջ տարածքում փակվել են խանութները, ռեստորաններն ու զվարճանքի այլ վայրերը: Սգո արարողություններն անցնում են նաև դպրոցներում և ռազմակայաններում: Իսրայելի ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը նվիրված են Հոլոքոսթի իրադարձություններին: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդես է եկել զգուշացմամբ` հրեական պետությանը նոր ոչնչացում է սպառնում Իրանի կողմից: “Իրանի առաջնորդները ձգտում են միջուկային զենք ստեղծել, հայտարարել է Նեթանյահուն:-Նրանք բացահայտ կերպով հայտարարում են Իսրայելը ոչնչացնելու մտադրության մասին”: Նա հայտարարել է նաև, որ միջազգային հանրության արձագանքը Իրանի սպառնալիքներին թույլ էր և գնալով մարում է: Նեթանյահուն չկրկնեց իր սպառնալիքն այն մասին, որ Իսրայելը կանխարգելիչ հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին: Սակայն Իսրայելի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ եթե հրեաները դասեր են քաղել Հոլոքոսթից, նրանք չպետք է լռեն և անգործության մատնվեն` բախվելով չարիքի հետ, հաղորդում է VOA News-ը: ![]() ![]() Հոլոքոսթ Հոլոքոսթը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրագությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: 1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացության, որ Աղետի ժամանակ զոհվել է վեց միլիոն մարդ: Այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-6 միլիոն թվերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |