Ասկերանի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումն իրականցնում է “Հայաստան հիմնադրամը”![]() 12 ապրիլի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - “Հայաստան” համահայկական հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջնահերթ խնդիրների մասին խոսելիս` Ասկերանի քաղաքաշինության եւ վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանն առանձնացրեց խմելու ջրի հարցը. ջուրը բնակչին հասնում է հին ու ժանգոտ խողովակներով եւ մեծ կորուստներով: Դրան գումարվում է կոյուղու վատթար վիճակը, ինչի պայմաններում վարակիչ հիվանդություններն անխուսափելի են: Մտահոգիչ խնդիրների շարքում նշվեց նաեւ շրջանում ամուսնությունների թվի պակասը, ինչը Ալբերտ Ավանեսյանը բացատրեց բնակարանային սուղ պայմաններով: Արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցի գետնուղին (5764մ), ընթացքում են խողովակների մոնտաժման աշխատանքները: Բադարա գետի երկայնքով կկառուցվեն պատնեշ (50 մ երկարությամբ)` ափերի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով եւ ջրի մաքրման համար նախատեսված պարզարան: Կնորոգվեն 2 ջրամբարները (ընդհանուր 1000 մ3 տարողությամբ) եւ կոյուղագիծը (1305 մ երկարությամբ), - տեղեկացնում է Հայաստան հիմնադրամի մամլո ծառայությունը: “Ջրի հարցը Հայաստանում ու Արցախում շարունակում է մնալ հրատապ լուծում պահանջող խնդիր, իսկ դրա ապահովումը` Հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից մեկը: Շնորհակալ ենք, որ եվրոպաբնակ մեր հայրենակիցները Հեռախոսամարաթոն 2009-ին կատարած իրենց առատաձեռն նվիրատվություններով նպաստեցին այս ծրագրի իրականացմանը”,- ասում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Ավարտին են մոտենում Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ճարտարի դպրոցի ու Գորիսի սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն Շուշիի Մուրացանի անվան դպրոցի հիմնանորոգման, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրերը: ![]() ![]() Ասկերանի շրջան Ասկերանի շրջանը զբաղեցնում է Արցախի հյուսիս-արեւելյան տարածքը եւ արեւելքից սահմանակից է Ադրբեջանին: Այստեղ բնակվում է շուրջ 17 600 մարդ, որից 2100-ը` Ասկերան քաղաքում: Շրջանում գործող խոշոր արտադրություններից են “Արցախ Ալկո” (ոգելից խմիչքներ) , “Արցախ Ֆրութ” (մրգերի եւ բանջարեղենի մշակում), “Վարանդա” (տակառ եւ մանրահատակ) ընկերությունները, գաջի ործարանը, որոնք, ընդհանուր առմամբ, աշխատանքով ապահովում են շրջանի շուրջ 260 բնակչի: Պատմական հուշարձաններից ուշագրավ է 18-րդ դարում կառուցված բերդ-ամրոցը, որը հայտնի է Մայրաբերդ անունով: 2003-ին այստեղ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |