Մարդիկ ծաղիկներ և մոմեր են տանում Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մոտ![]() 12 ապրիլի 2010 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ սգո մատյան է բացվել ցավակցությունների համար : Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել դեսպանատան մամլո ծառայությունում, իր ցավակցություններն արդեն հայտնել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպաններն, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան, Սերգեյ Կապինոսը: Սգո մատյանը բաց կլինի Հայաստանի բնակիչների համար ժամը 11:00-16:00-ն մինչև ապրիլի 14-ը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան առջև մարդիկ ծաղիկներ էին դնում ու մոմեր վառում ի հիշատակ զոհվածների: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու կառավարական ՏՈւ-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մերձակայաքում ապրիլի 10-ի առավոտյան: Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը կպել է ծառերի գագաթներին վատ տեսանելիության պայմաններում` սաստիկ մառախուղի պատճառով: Ինքնաթիռում եղել է 96 մարդ` 88 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Բոլորը զոհվել են: Զոհվածների թվում են նախագահը, նրա տիկինը և երկրի ղեկավարության մի մասը: Նրանք ուղևորվում էին Կատին, մասնակցելու համար սգո միջոցառումներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |