ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԱՆՁՆԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - «Բինա» օդակայանում Եգիպտոսի հատուկ ծառայություններին է հանձնվել այդ երկրի եւս մի քաղաքացի, որը հանցագործություն կատարելով, փորձում էր թաքնվել Ադրբեջանում: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մամլո-ծառայությանը: Համաձայն նույն աղբյուրի` եգիպտացու հանձնումն իրականացվել է Եգիպտոսի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային ահաբեկության դեմ պայքարի գործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ նա արդեն թվով երրորդ եգիպտացին է, որին Ադրբեջանը հանձնում է Եգիպտոսի հատուկ ծառայություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---