Մոտ 900 հայկական դպրոցներ 2010 թվականի ավարտին կմիանան Ինտերնետին

Մոտ 900 հայկական դպրոցներ 2010 թվականի ավարտին կմիանան Ինտերնետին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում գործող 1400 դպրոցներից Ինտերնետին միացված են ավելի քան 600-ը: 2010 թվականին ծրագրվում է բյուջետային միջոցների հաշվին այդ թիվը հասցնել 900-ի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ մնացած 500 դպրոցները Ինտերնետին կմիացվեն մոտակա երկու տարիների ընթացքում Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: "Սույն ծրագիրը հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներին թույլ կտա միանալ Ինտերնետին",- ասաց նա:

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, աշխատանքներ են ընթանում IT-ոլորտի ընկերությունների, մասնավորապես` Synopsys-ի, Microsoft-ի և շատ այլ ընկերությունների հետ, որոնք ծրագրեր են առաջարկում ուսումնական ծրագրի բովանդակային մակարդակը բարձրացնելու հնարավորությամբ` ապահովելով այն նոր նյութերով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---