Քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերին կհանձնվի Հայաստանի կրթության նախարարության "Ոսկե հուշամեդալը"

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» կհանձնի Հայաստանում հյուրընկալվող քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերին:

Ահարոն Չեխանովերը իսրայելցի աշխարհահռչակ բիոքիմիկոս է, որը բացահայտեց ուբիկվիտինի դերը սպիտակուցների դեգրադացիայում, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է (2004թ.): Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 1-ին Հայֆայում: 1971թ. ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը, 1974թ. այնտեղ էլ` Հադասսայի հիվանդանոցում բժշկական կրթություն է ստացել: Բիոքիմիայից ատենախոսություն է պաշտպանել 1982 թվականին Հայֆայում` Տեխնոլոգիայի Տեխնիոն իսրայելական ինստիտուտում: Ներկա պահին աշխատում է Տեխնիոնում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---