FAO-ն Երևանում Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի նստաշրջան է կազմակերպում![]() 12 ապրիլի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գյուղատնտեսության և պարենի գծով կազմակերպությունը (FAO) Երևանում մայիսի 11-12 կկազմակերպի Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ECA) 36-րդ նստաշրջանը, իսկ մայիսի 13-14` 27-րդ Եվրոպական տարածաշրջանային խորհրդաժողովը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Regional Environmental Centre for the Caucasus ծառայությունից: Խորհրդաժողովին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանում FAO անդամ պետությունները, ՄԱԿ ներկայացուցիչներն ու մասնագիտացված հաստատությունները, ինչպես նաև դիտորդներ: Միավորված Ազգերի Գյուղատնտեսության և պարենի գծով կազմակերպությունը (FAO) առաջատար դեր է խաղում սովի դեմ պայքարին ուղղված միջազգային գործունեության մեջ: Սպասարկելով ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները` FAO-ն հանդես է գալիս որպես չեզոք ֆորում, որտեղ բոլոր պետությունները հավասար հիմքերով հանդիպում են համաձայնագրերի, ինչպես նաև քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացման համար: FAO-ն աջակցում է նաև զարգացող երկրներին ու փոխանցվող տնտեսությամբ երկրներին` մոդեռնիզացնել և կատարելագործել գյուղական, անտառային ու ձկնային տնտեսության վարման մեթոդները և բոլորի համար անհրաժեշտ սնունդ ապահովել: 1945թ. ստեղծված կազմակերպության ձևավորման պահից ի վեր դրա մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանը, որտեղ բնակվում է աշխարհի` սովի խնդիր ունեցող աղքատ բնակչության 70 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |