Սիրիայում սկսվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք12 ապրիլի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Հալեպում կսկսվի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք: “Թեքեյան” մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հայկական Սբ Աստվածամոր եկեղեցում կազմակերպվել էր դասախոսություն, որի ընթացքում ցուցադրվել է “Հայ որբերի աղոթքը” վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչները և Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը: Ապրիլի 14-ին հայկական Սբ Աստվածամոր եկեղեցում կբացվի հայկական պատմական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի լուսանկարների ցուցահանդեսը` “Մշակութային ցուցահանդես” խորագրով, իսկ հաջորդ օրը նա դասախոսություն կկարդա, որը վերնագրել է. “Արևմտյան հայության մշակութային կորուստները”: “Գերմանիկ Վասպուրական” մշակութային միությունը թողարկել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված օրացույց, որում ներկայացված են Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված Հայփոստի թողարկած հուշահամալիրի եւ խաչքարի պատկերներով նամականիշները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |