Ապրիլի 12-ին Հայաստանում մեկնարկել է “Գրադարանների շաբաթը”, որը տևելու է մինչև ապրիլի 19-ը

Ապրիլի 12-ին Հայաստանում մեկնարկել է “Գրադարանների շաբաթը”, որը տևելու է մինչև ապրիլի 19-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Հայաստանում մեկնարկել է “Գրադարանների շաբաթը”, որը նվիրված է քաղաքային և մարզային գրադարաններին: Այն տեղի է ունեցել Օշական գյուղում, որտեղ ծնվել է Մեսրոպ Մաշտոցը:

Միջոցառման նպատակն է` վեր հանել հասարակական գրադարանների հիմնախնդիրները և դրանք ներկայացնել երկրի վարչական մարմիններին, ինչպես նաև գրքերով հարստացնել մարզային գրադարանները:

Միջոցառման կազմակերպիչներն են` Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանի գրադարանների ընկերակցությունը:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը, արվեստի և գրականության գործիչներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---