Կիպրոսում կայացավ հայկական ժողովրդական պարի "Սիփան" համույթի տասներորդ համերգը

Կիպրոսում կայացավ հայկական ժողովրդական պարի

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Կիպրոսում կայացավ հայկական ժողովրդական պարի "Սիփան" համույթի տասներորդ համերգը: Համերգի ժամանակ Կիպրոսի 45 երիտասարդ հայեր ներկայացրեցին 22 ավանդական ու ժամանակակից հայկական պարեր զանազան ազգային տարազներով, որոնք կարել էր Ժաննա Թահմազյանը:

Պարերը հայերի համար իրենց դարավոր մշակութային ժառանգության պահպանման միջոցներից մեկն են եղել:

Միջոցառումը տեղի ունեցավ Կիպրոսի կրթության և գիտության նախարար Անդրեաս Դիմետրիուի և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մագդեսյանի հովանու ներքո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---