Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկուն![]() 12 ապրիլի 2010 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն: Ուղերձում, մասնավորապես, ասված է. "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ ողջ լեհ ժողովրդին` տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկինը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ: Համաժողովրդական վշտի այս ծանր պահին Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը, ուժ ու արիություն մաղթում Լեհաստանի ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին", հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |