Սեպտեմբերին Հայաստանում կարող է տեղի ունենալ հայ-լիբանանյան գործարար համաժողով13 ապրիլի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում ընթացող այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ–լիբանանյան տնտեսական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Լիբանանի վարչապետի այս տարվա սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում անցկացնել հայ–լիբանանյան բիզնեսֆորում: Քննարկվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Սաադ Հարիրին նշեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող քայլերն ուղղված են տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն ապահովելուն: Վարչապետի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրեց, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ապրիլի 12-ի երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց հայաբնակ Այնջար բնակավայր: Նա ծաղկեպսակ դրեց մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցավ մեր հայրենակիցների հետ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում |