Արման Մելիքյան. Հայ-թուրքական գործընթացը դատապարտված է ձախողման13 ապրիլի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի հետ ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Երևանի, այնպես էլ` Անկարայի ու Վաշինգտոնի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, եթե հայկական կողմի համար այդ հանդիպումները կարևորվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից, ապա ԱՄՆ-ի ու Թուրքիայի համար` գլոբալ շահերի համատեքստում: Ըստ Ա.Մելիքյանի, լարվածությունն ամերիկա-թուրքական հարաբերություններում աստիճանաբար կաճի, իսկ այն, որ Անկարան պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները, ԱՄՆ-ի համար լծակ կհանդիսանա Անկարայի հանդեպ ճնշման համար: “Ես հակված չեմ կարծելու, թե արձանագրությունների վավերացման հարցում ինչ-որ առաջընթաց կլինի: Դրա համար նախադրյալներ չկան: Հայ-թուրքական գործընթացը դատապարտված է ձախողման”,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: Նա հավելել է, որ հայ-թուրքական երկխոսության ձախողումը բացասական հետևանքներ կունենա, քանի որ դա կնվազեցնի մանևրելու հնարավորությունները Հայաստանի համար: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Ա.Մելիքյանը հայտարարել է, թե չի բացառում, որ այն կարող է լուծվել Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ եռանկյունու ձևաչափում: “Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցումը մի շարք գլոբալ խնդիրների առնչությամբ` ես չեն բացառում, որ ղարաբաղյան հակամարտությունը սկզբում կարող է լուծվել գլոբալ մակարդակով, հետո արդեն` տարածաշրջանային”,-ասել է Մելիքյանը: նա չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն` ընդգծելով, որ լայնածավալ պատերազմ չի լինի: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |