Երեւանի թիվ 78 դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները:

ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել: Ահազանգից մեկ ժամ 15 րոպե անց հայտարարվել է տագնապի ավարտ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---