Հայաստանում ստեղծվելու է Սանահինի վանական համալիրի վերականգնման հանձնաժողով

Հայաստանում ստեղծվելու է Սանահինի վանական համալիրի վերականգնման հանձնաժողով

PanARMENIAN.Net - “Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր”,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզի Սանահին վանական համալիր կատարած այցի ընթացքում, որը գտնվում է անմխիթար վիճակում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը ծանոթացել է համալիրի ներկա վիճակի և առկա խնդիրների հետ: Նա հաղորդել է, որ նախատեսում է ստեղծել Սանահինի վերականգնման հանձաժողով, որի անդամները համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնագետներ և հոգևորականներ են լինելու: “Հանձնաժողովը մանրամասն կքննարկի վանական համալիրի վերականգնման հարցը և հաշվետվություն կներկայացնի վարչապետին”,- ասվում է հաղորդագրության մեջ: Սանահինի վանքը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Համաշխարհային մշակութային արժեքների” ցանկում:

Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ Միկոյան եղբայրների տուն-թանգարանում եւ Ա. Միկոյանի անվան դպրոցում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---