Արմեն Աշոտյանն Ահարոն Չեխանովերին հանձնել է ՀՀ կրթության նախարարության բարձրագույն պարգևը`“Ոսկե մեդալը”

Արմեն Աշոտյանն Ահարոն Չեխանովերին հանձնել է ՀՀ կրթության նախարարության բարձրագույն պարգևը`“Ոսկե մեդալը”

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ահարոն Չեխանովերին հանձնել է ՀՀ կրթության նախարարության բարձրագույն պարգևը`“Ոսկե մեդալը”:

“Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերը ժամանել է Հայաստան ոչ միայն ճանաչողական նպատակներով, այլ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու, ինչպես նաև համալսարանի դասախոսների և ուսանողների հետ համագործակցություն հաստատելու համար”,- ապրիլի 13-ին “Ոսկե մեդալի” հանձնման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

“Ես շատ եմ կարդացել Հայաստանի մասին, բայց մինչև այժմ հնարավորություն չեն ունեցել տեսնել այն: Երևանի փողոցներով պարզ զբոսանքն ինձ հաճույք պատճառեց: Մեր երկրները և ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Բացի դրանից մենք խաղաղությունը գնահատող երկրներ ենք”,- ասել է Ահարոն Չեխանովերը:

Նա նաև նշեց, որ վաղը կայանալու է նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. և շնորհակալություն հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ջերմ ընդունելության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---