Ընթացքի մեջ է “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” միջազգային գիտաժողովը13 ապրիլի 2010 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մեկնարկեծ “Կոմունիզմի “դասերն” Եկեղեցիներին” միջազգային գիտաժողովը բացերին գիտաժողովի անցկացման մտահղացմանն անդրադարձով Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը և Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆեսոր Յուկո Մարտիկայնեն: Կազմակերպիչները նաև շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` գիտաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու համար: Ապա ներկայացվեց Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու առաջնորդ, Տուրկուի և Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Ջուկկա Պաարմայի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին: Նույն օրը բանախոսություններով հանդես եկել Հելսինկիի համալսարանի, Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու գիտահետազոտական կենտրոնի, ՀՀ Ազգային արխիվի, Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի, Կարլսրուի համալսարանի ներկայացուցիչները։ Երեկոյան, Գևորգյան Հոգևոր ճեմարանում գիտաժողովի մասնակիցներին կներկայացվեն “Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց” ֆիլմն ու Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանի բանախոսությունը “Հայ Եկեղեցին 20-րդ դարում” թեմայով: Ապրիլի 14-ին կներկայացվի եւս չորս զեկույց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |